Նեյրոնային ցանցեր և խորը ուսուցում
Խնդիրների և վարժությունների մասին
Ձեռագիր թվանշանների ճանաչում՝ օգտագործելով նեյրոնային ցանցեր
Ինչպե՞ս է աշխատում հետադարձ տարածումը
Նեյրոնային ցանցերի ուսուցման բարելավումը
Տեսողական ապացույց այն մասին, որ նեյրոնային ֆունկցիաները կարող են մոտարկել կամայական ֆունկցիա
Ինչու՞մն է կայանում նեյրոնային ցանցերի մարզման բարդությունը
Հավելված: Արդյո՞ք գոյություն ունի ինտելեկտի պարզ ալգորիթմ
Հաճախակի տարատեսակ գրքերում հեղինակները զգուշացնում են վարժությունների և խնդիրների պարտադիր կատարման մասին: Այդպիսի զգուշացումներ կարդալիս ինձ մոտ հակասական զգացումներ են առաջանում: Արդյո՞ք որևէ անախորժություն կարող է պատահել ինձ հետ, խինդիրներն ու վարժությունները չկատարելու դեպքում: Իհարկե ոչ: Արդյունքում ես կխնայեմ որոշ ժամանակ իմ խորը հասկանալու հաշվին: Երբեմն արժե վարվել այդպես, երբեմն էլ` ոչ:
Այսպիսով, ինչպե՞ս վարվել այս գրքում: Իմ խորհուրդն է, որ դուք փորձեք կատարել վարժությունների մեծամասնությունը, և պատրաստ եղեք չլուծելու բոլոր խնդիրները:
Ցանկալի է, որ կատարեք վարժությունների մեծամասնությունը, քանի որ դրանք պարզ ստուգումներ են, թե արդյոք լավ եք ընկալել նյութը: Երբ չեք կարողանում վարժությունը համեմատաբար հեշտությամբ լուծել, ապա դա, ամենայն հավանականությամբ նշանակում է, որ որևիցէ ֆունդամենտալ մաս բաց եք թողել: Իհարկե, երբ գիտակցեք, որ առաջ շարժվել վարժություններից մեկի պատճառով, ապա կարող եք առաջ անցնել. հավանական է, որ դա փոքրիկ թյուրիմացություն է կամ ես եմ խնդիրը ոչ լավ ձևակերպել: Սակայն երբ վարժությունների մեծ մասը դժվարանում եք լուծել, ապա միգուցե արժի նորից կարդալ նախորդ բաժինները:
Խնդիրներն այլ են: Իրենք ավելի դժվար են քան վարժությունները, և հավանական է, որ որոշ խնդիրներ դժվարությամբ կտրվեն: Միայն համբերությամբ է հնարավոր այդպիսի իրավիճակներից դուրս գալ և ամենայն խորությամբ հասկանալ նյութը:
Շարունակելով, կնշեմ, որ խորհուրդ չեմ տալիս լուծել բոլոր խնդիրները: Կարծում եմ որ ավելի արժեքավոր կլինի, որ աշխատեք ձեր պրոյեկտների վրա: Հնարավոր է, որ դուք ցանկանում եք օգտագործել նեյրոնային ցանցերը ձեր երաժշտական հավաքածուն դասակարգելու համար կամ արժեթղթերի գները կանխատեսելու համար և այլն: Կարևոր է, որ գտնեք մի խնդիր որի լուծման մասին դուք էնտուզիաստիկ եք: Այնուհետև կարող եք անտեսել գրքի խնդիրները, կամ պարզապես օգտագործել դրանք որպես ոգեշնչման աղբյուր ձեր պրոյեկտների համար: Ձեզ հետաքրքրող խնդրի լուծման համար պայքարելով ավելին կսովորեք քան ուղղակի խնդիրներ լուծելով: Էմոցիոնալ նվիրումը մեծ դեր ունի է վարպետություն ձեռք բերելու հարցերում:
Իհարկե հավանական է, որ դուք չունենաք այդպիսի նախօրոք մտածված պրոյեկտ: Դա նորմալ է: Աշխատեք խնդիրների այն մասի վրա, որոնց համար մոտիվացված եք զգում և օգտագործեք գլխի նյութերը որպեսզի փնտրեք անձնական ստեղծագործ պրոյեկտների գաղափարներ: